Անհայտ «Ատլանտիդաները». Հեղինակ` Յուրա Օհանյան

 

antique world map

antique world map made by Visscher, Nicolaas J. in 1670

Ատլանտիդայի մասին առասպելը մինչ այժմ մնում է ամենահայտնիներից ու ամենատարածվածներից մեկը, եթե խոսքը գնում է այսպես կոչված կորած քաղաքերի մասին: Բայց այդ առասպելը բացառիկ չէ: Տարբեր ժողովուրդների պատմության մեջ, հին ձեռագրերում և քարե տախտակների վրա, որոնք ստեղծված էին տարբեր, հաճախ արդեն մոռացված  մշակույթների ներկայացուցիչների կողմից, կան ոչ քիչ տեղեկություններ, ատլանտների լեգենդար երկրի «քույրերի» մասին: Եվ այդպիսի ավանդությունները հաճախ ապաառասպելականացվում են արդեն մեր ժամանակներում: Գիտնականներն ավելի հաճախ են հայտնաբերում առեղծվածային քաղաքներ, որոնք մինչև վերջերս նույնիսկ գիտական հասարակության ներկայացուցիչներին թվում էին ոչ ավելի, քան մեր հեռավոր նախնիների պոետիկ հորինվածքներ:

 

Իրամ` <<Ավազների Ատլանտիդան>>

Ղուրանում կան սուրահներ, որոնցում պատմվում է Իրամ անվանված հին քաղաքի մասին: Այդ քաղաքը հայտնի էր հարստությունով, չտեսնված բարձրահարկ շինություններով, իսկ  քաղաքը բնակեցնում  էր ադիտ ցեղը` հմուտ արհեստավորներ և վարպետներ, որոնք  պաշտում էին կուռքերին և այնքան էին գոռոզ ու ամբարտավան, որ չէին հավատում Ալլահին: Ըստ Ղուրանի և Հին Արևելքի բազմաթիվ  ավանդությունների այդ ադիտների մոտ գնաց  մարգարե Հուդը, որպեսզի հնազանդության կոչ անի անհավատներին և բերի ճշմարիտ հավատի: Բայց ադիտները չլսեցին Ալլահի պատգամաբերին:

Այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Հուդին ուղղված`ադիտների ծաղրանքից հետո, կարդում ենք «Ավազներ», «Ամիս», «Դատաստանի օր» սուրահներում: «Ադիտները կործանվել են աղմկոտ, ուժեղ քամուց…», «Ադիտները ոչնչացվել են ոռնացող, մոլեգին քամով: Նա ստիպեց, որ  յոթ գիշեր և ութ ցերեկ առանց դադարի սլանա մրրիկը այդ քաղաքով, և դու կարող էիր տեսնել մարդկանց, որոնք գետին էին տապալվել արմավենու փտած բների նման: Տեսնում ես դու, արդյո՞ք, նրանցից մնացած որևէ բան»

Այդպես էլ ընկավ  հնագույն կռապաշտների պատվարնեից մեկը. բերրի հողը, ջրանցքները, ամբարտակները-ամեն ինչը ծածկվեց ավազով: Ժամանակի ընթացքում ընդարձակված անապատը Իրամից նույնիսկ հետք չթողեց:

Մինչև 1990-ական թվականները Իրամի պատմությունը գիտնականների կողմից  համարվում էր ավելի շուտ խրատական, այլաբանական, քան իրական: Բայց հետո, 1990-ականների հենց սկզբին հնագետների  սիրողական մի խումբ, որի գլխավորն էր Նիկոլաս Կլեպպը, հայտարարեց, որ գտել է Իրամը Դոֆար (Օման) նահանգում: Այդ հայտարարությունը, սկզբում  վստահություն չէր ներշնչում գիտական շրջանակներին (թեկուզ հաշվի առնելով Կլեպի ոչ արհեստավարժ կարգավիճակը) շուտով հաստատվեց լուսանկարներով, որոնք ստացվել էին ՆԱՍԱ-ի արբանյակներից: Սկսվեցին պեղումներ: Մարդկանց զարմացած հայացքների առջև հառնեց ութանկյուն ամրոցը հզոր աշտարակներով և բարձր պատերով, կարծես նյութականացված հին ավանդություններից:

Բայց դժվար թե այսօր կարելի է խոսել այն մասին, որ գիտնականները բացահայտել են «Ավազների Ատլանտիդայի» բոլոր գաղտնիքները: Օրինակ, բառացիորեն վերջերս հնագետներն այնտեղ գտել են տեգ, որը դատելով նախնական հետազոտությունների արդյունքներից, ստեղծված է երկրացիներին անհայտ համաձուլվածքից:

 

Գվաելոդ. ջրասուզված «Գվիդնոյի երկիրը»

Այժմ Ուելսը (Մեծ Բրիտանիա) բնակեցնող ժողովուրդների հին ավանդություններում կարելի է տեղեկություններ քաղել լեգենդար թագավոր Գվիդնո Գարանխիրի`Գվալեոդ հսկայական քաղաքի կառավարչի մասին, ով գահակալել է վեցերորդ դարում:

Հեքիաթներում, ավանդազրույցներում, լեգենդներում հաղորդվում է, որ «Գվիդնոյի երկիրը» չափազանց բերքատու էր, բայց ինքը քաղաքը դժբախտաբար ամբողջովին կախված էր ամբարտակից, որը պաշտպանում էր քաղաքը ծովից: Եթե հավատանք հին վալիացիներին Գվաելոդն անցավ ջրի տակ այն պատճառով, որ երբ սկսվել էր  փոթորիկը ճիշտ ժամանակին չէին փակվել ամբարտակի դարպասները ջրարգելակները: Մասնավորապես, հայտնի ավանդությունում ասվում է, որ փոթորիկներից մեկի ժամանակ  Գվիդնոն նշանակել է իր լավագույն ընկերոջը` Սեյտենին անունով, որ պաշտպանի ամբարտակի դարպասները, սակայն նա շատ էր խմելև խորը քնելէր, արդյունքում ջրի տակ էին անցել «Գվիդնոյի երկրի» 16 գյուղ և մայրաքաղաք Գվաելոդը: Գվիդնոն և իր շքախումբը կարողացան փրկվել և ուղևորվեցին փնտրելու ապաստան ուրիշ հողերում:

2000-ական թվականների սկզբին գիտնակաները Ուելսի ափերի մոտ գտան հին գործիքներ, որոնք վկայում են այն մասին, որ ցամաքը գոյություն է ունեցել այն վայրում, որտեղ այժմ լիակատար կերպով թագավորում է ծովը, նույնիսկ «Գվիդնոյի երկրի» բարեկեցությունից շատ ժամանակներ առաջ: Իսկ 2015 թվականի փետրվարին արբանյակները Կարդիգան ծոցի (արևմտյան Ուելս) Ռամզի և Բարդսի կղզիների միջև ընկած ջրային տարածքի հատակին նշագրեցին որոշակի վեկտորային գծեր, հավանաբար, հնագույն ամրոցի պատի ուրվագիծ, որի չափերից կարելի է ենթադրել, որ Գվաելոդը խրվում էր ծոցի մեջ մոտ 32 կիլոմետր:

Անկասկած, ջրասույզ եղած «Գվիդնոյի երկիրը» դեռ սպասում է իր հետազոտողներին, այդ թվում հագեցած գերժամանակակից ստորջրյա սարքավորումներով: Բայց, ինչպես էլ լինի, այժմ արդեն կան օբեկտիվ հույսեր, որ մի օր Գվալեոդը, «Ավազների Ատլանտիդա» Իրամի նման վերջնականապես կապաառասպելականացվի:

 

 

Կապիկների աստծու քաղաքը և այլ «ուրվականներ»

Մինչ այսօր գիտնականները վիճում են, թե, որ կորուսյալ լեգենդար քաղաքներն են (իսկ ավանդությունները դրանց մասին հասնում են տասնյակների) վերաբերվում աշխարհի ժողովուրդների առասպելաստեղծությանը և որոնք են ըստ ամենայնի իրական և միայն սպասում են իրենց հայտնագործողներին: Այժմ գիտական միջավայրում վերջիններիս հաշվվում են 17-20: Եվ, իհարկե, մեզ բոլորիս` գաղտնիքների սիրահարներիս, ուրախացնում է, որ թվացյալ առասպելական քաղաքների թիվն աստիճանաբար պակասում է շնորհիվ գիտնականների բացահայտումների և նրանցից շատերը  ներկայանում են ժամանակակից աշխարհին:

Հիշենք: 2015 թվականի փետրվարին Հոնդուրասում վերջնականապես բացահայտվեց մինչ այդ «հին հնդկացիների հորինվածք» համարվող Սյուդադ-Բլանկան`Կապիկների աստծո քաղաքը: Իսկ չէ որ առաջներում շատ գիտնականներ այնքան էլ չէին հավատում այդ քաղաքի մասին վկայությանը, որը գրված էր կոնկիստադոր Էռնան Կորտեսի`Իսպանիայի թագավոր Կառլ 5-րդին ուղղված նամակում: Ինչպես չէին հավատում նաև տաղանդավոր հետազոտող Թեոդոր Մորդին, ով 1939-1940-թթ.-ին The American Weekly ամսագրում հաղորդել էր Հոնդուրասի ջունգլիներում իր կողմից հայտնաբերված «կապիկներին երկրպագող քաղաքակրթության», նրա մայրաքաղաքի մասին:

Բանն այն է, որ որպես իր հայտնագործությունների ապացույց ներկայացնելով Կապիկների աստծո քաղաքի գանձերից, պարոն Մորդը կտրականապես հրաժարվեց նույնիսկ իր գործընկերների համար գաղտնազերծել հնդկացիների սրբազան այդ հնավայրի տեղադրությունը: Որպես արդյունք միայն այս տարվա ձմռանը National Geographic ամսագրի հովանավորած արշավախումբը երկրորդ անգամ «ապաառասպելականացրեց» այդ քաղաքը և վերականգնեց Թեդոր Մորդի բարի անունը, ում տասնյակ տարիրներ համարում էին մոգոնող, խաբեբա և արկածախնդիր:

Այնուհետև հիշենք հնագույն քաղաք-տաճար Մուսասիրն իր փառահեղ Խալդի, որը պաշտվում էր որպես գլխավոր աստվածություն հին ուրարտացիների դիցարանում, տաճարով: Ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելքի լեռնային, դժվարամատչելի շրջանում տեղակայված այդ քաղաքը մ.թ.ա. 2-րդ հազարամյակում եղել է ինքնուրույն պետություն ասորեստանցիա-ուրարտական խառը բնակչությամբ: Հին տարեգրություններում ասվում է Մուսասիրի անհաշիվ հարստությունների մասին, որոնք մասամբ կողոպտվել են Սարգոն երկրորդ արքայի զորքերի կողմերից մ.թ.ա. 714 թվականին. արծաթ, ոսկի, պղինձ, թանկարժեք քարեր…

Չնայած բազմաթիվ պատմական վկայություններին, Մուսասիրը մինչև 20-րդ դարի վերջը, երբ հաջողվեց որոշել նրա տեղադրությունը, մնում էր որպես քաղաք – ուրվական: Միայն 2014թ.-ի հուլիսին հետազոտողների խումբը, զինված ժամանակակից սարքավորումներով, հասավ լեգենդար քաղաք, պեղեց այնտեղ բնական մեծության մարդկային արձաններ, նաև Խալդ աստծո պատվին ստեղծված փառարձանի պատվանդանը:

          Վերջապես, 2013 թվականի հունիսին ավստրալացի հնագետները, օգտագործելով  հեռակառավարվող զոնդավորման գերժամանակակից տեխնոլոգիան, Կաբոջայի ջունգլիներում հայտնաբերեցին կխմերների կայսրության դարաշրջանի հին քաղաքը` Մահենդրապարվատան, որը ստեղծվել էր  հռչակավոր Անգկոր-Վատ տաճարական համալիրի կառուցումից 350 տարի առաջ: Ըստ Սիդնեյի համալսարանի հովանու ներքո ստեղծված հետազոտական խմբի ղեկավար Դամիան Էվանսի, Մահենդրապարվատան բացառիկ գյուտ է, որը կարող է հեղաշրջել շատ պատկերացումներ բուդդայական Ասիայի պատմության մասին: Այստեղ աշխատող հնագետներն արդեն աշխարհի համար գտել են Բուդդայի հսկայական արձանը, քարանձավ, որտեղ թաքցրած էին բազմաթիվ և շատ անսովոր սրբազան արձանիկներ, որոնք օգտագործում էին ճգնավորները աղոթական հսկումների ժամանակ, ինչպես նաև հարյուրավոր խորհրդավոր բլրակներ` հավանաբար, վաղուց մահացած բնակիչների գանձատներ: Հետաքրքիր է, որ այն պահին, երբ գրվում էին այս տողերը,Մահենդրապարվատայից ստացվեցին առաջին հաղորդագրությունները, որոնց համաձայն այնտեղ գտնվել են հանելուկային արտեֆակտեր , երևի, կապված այլմոլորակայինների հետ: Ինչոր փոքրիկ աղյուսակներ խորհրդանիշերով, «նման միջաստղային տիեզերանավերի», շուտով կուղարկվեն Սիդնեյի Համալսարան: Հավնաբար, դրանց հետազոտությունների արդյունքները մենք կիմանանք 2016 թվականի գարնանից ոչ շուտ:

Ասենք, առանց այդ տիեզերական գաղտնիքների էլ Մահենդրապարվատան հարուստ է առեղծվածներով հետազոտողների նոր սերունդների համար: Արդեն հիշատակված Դամիան Էվանսի վկայությամբ, որպեսզի «գոնե առաջին մոտավորությամբ ուսումնասիրենք այդ մեծասքանչ քաղաքը», կպահանջվի նվազագույնը 20-30 տարի…

 

http://bagira.guru/stati/tajny-istorii/arkheologiya-i-raskopki/7804-neizvestnye-atlantidy.html

 

Leave a comment