Глагол (домашние задание)

Выполним упражнения

 

Задание 1. Напишите пару к глаголам ( НСВ – СВ; СВ – НСВ).

 

Отвечать – ответить                             Писать – написать

Выучить – учится                                   Приготовить – готовить

Задать – Задавать                                    Сказать – расказать

Понимать –  понять                                Решать – решить

Брать – забрать                                       Узнавать – знать

Спросить –спрашивать                          Покупать – купить

Объяснять -объяснить                           Вставать – стоять

 

 

Задание 2. Вставьте вместо точек нужный глагол.

 

а) в прошедшем времени. 

  1. Вчера студентка долго читал текст. Когда она прочитала текст, она выполнила упражнение. ( читать, прочитать) 2. Мы переводили текст и перевисли его правильно. ( переводить, перевести) 3. Ты долго делал упражнения? Нет, я сделал упражнения быстро. (делать, сделать) 4. Когда я отвечал , преподаватель слушал. Когда я ответил, преподаватель объяснил мои ошибки. ( отвечать, ответить) 5. Наконец, мы выучили новые слова. Мы долго учили новые слова. ( учить, выучить) 6. Когда я жил в Екатеринбурге, я каждый день писал письма, а ты н Только одно письмо. ( писать, написать)

 

б) в будущем времени. 

  1. Что ты будешь делать вечером? Мы быстро сделаем упражнение. ( делать, сделать) 2. Вы будете переводить текст? Когда вы переведите текст, его прочитаете. ( переводить, перевести) 3. Мы долго будем учить слова. Когда мы выучим слова, мы пойдем гулять. (учить, выучить) 4. Завтра я буду готовить обед. Когда я приготовлю обед, я посмотрю телевизор.

 

 

 

Задание 3. Выберите правильную форму.

 

 

  1. 1. Завтра у нас контрольная работа.  А. буду выполнять задания Я весь вечер … . Б. выполню задания

 

  1. 2. Я … домашнее задание и послушаю      А. буду выполнять новый диск.   Б. выполню

 

  1. 3. Мы … новый фильм и пойдем гулять    А. будем смотреть     Б. посмотрим

 

  1. 4. Завтра я весь день … и учить новые       А. буду переводить слова.    Б. переведу

 

  1. 5. После того, как я … летом, я буду           А. буду отдыхать Работать.   Б. отдохну

 

  1. Я … журнал и дам его тебе.                      А. буду читать          Б. прочту

 

  1. 7. Все лето я … на рынке.                            А. буду работать      Б. поработаю

 

  1. Студенты … тест два часа.                        А. будут писать        Б. напишут

 

  1. 9. Сейчас я … новые слова и пойду            А. буду повторять обедать.    Б. повторю

 

  1. Когда ты … новый компьютер, я буду     А. будешь покупать помогать тебе выбрать хорошую модель.    Б. купишь

 

  1. 11. Когда ты … новый компьютер, мы придем А.будешь покупать к тебе в гости.  Б. купишь

 

 

 Прочитайте тексты. Перескажите их в будущем времени. 

 

  1. В январе студенты сдавали экзамены. Сессия продолжалась три недели. В нашей группе все сдали экзамены хорошо. Потом у нас были зимние каникулы, и мы отдыхали почти месяц. Мои друзья поехали домой, а я оставался в Екатеринбурге.

 

  1. Меня пригласили на день рождения. Я купил подарок и цветы и поехал. Сначала я сел на трамвай, потом пересел на автобус. Я не опоздал и приехал вовремя. Друзья ждали меня. Мы танцевали, пели и весело провели время. Вернулся я домой поздно, и спать лег в два часа ночи.

 

  1. Во вторник я выступал на концерте. Я читал стихи. Я долго готовился к концерту, учил стихи, слушал, как их читают артисты, повторял за ними, старался следить за интонацией и произношением. На концерте я очень волновался, но прочитал стихи замечательно. Мне много хлопали, друзья поздравляли меня. Я был счастлив.

ДОМАШНЕЕ ЗАДАНИЕ

1) К данным существительным подобрать качественные прилагательные: речь  лаконичная, интересная, увлекательная.

Море глубокое,соленое,бесподобное

Поездка интересная,увлекательная,опасная

Дождь проливной,теплый,радостный

Труд эффективный,полезный,тяжелый

2) К существительным подобрать качественные и относительные прилагательные: роща старая берёзовая.

Книга обучающая,библиотечная

Часы старинные,золотые

Луга зеленые,деревенские

Дом родной,каменный

Предмет полезный,школьный

1) Подобрать синонимы к прилагательным:

Железная воля-крепкая

Золотые руки-всеумеющие

Ледяной взгляд-холодный

Свинцовые облака-темные

Открытый характер-простой

Золотое сердце-доброе

Серебряный голос-замечательный

2) Придумать словосочетания с этими же прилагательными, но уже в прямом значении, например, железная воля – железная дверь.

Золотые руки-золотые зубы

Ледяной взгляд-ледяная скульптура

Свинцовые облака-свинцовая пуля

Открытый характер-открытая дверь

Золотое сердце-золотое кольцо

Серебряный голос-серебрянный меч

Դիլիջանյան պատում. Մեկ շաբաթ անց

Անցավ մեկ շաբաթ: Իրոք որ, լավագույն ժամանակն է ի մի բերելու դիլիջանյան արկածները: Դեռ շատ ժամանակ չի անցել, որ հիշողությանս մեջ պղտորվեն և վերջնականապես անցյալ դառնան այդ արագընթաց երեք օրերը, բայց և արդեն բավականաչափ ժամանակ է անցել՝ տպավորությունները պատումի տեսքով Ձեզ ներկայացնելու համար: Իհարկե, շատ բաներ կան, որոնք կմնան կադրից, կամ ավելի ճիշտ ասած՝ տողից դուրս: Իսկ ճամբարի մասնակիցների հուշերում, հուսով եմ, դրանք կմնան դեռ շատ երկար ….

Առաջին օր: Ունեինք անսպասելի համալրում. իր լուսանկարչական առաքելությամբ մեզ էր միացել Մելինեն, ում աշխատանքի արդյունքները դուք վաղուց կարող էիք տեսնել կրթահամալիրի կայքում: Ով չի տեսել՝ Դիլիջանյան ֆոտոքրոնիկոն համեցեք: Խոսակցություններով ընկանք, քննարկում էինք, թե հասնելուն պես ինչ էինք անելու: Զարմանալի չէ, որ ժամանակը շուտ անցավ: Հարմարվեցինք հյուրատանը, դասավորեցինք մեր իրերը: Ճաշեցինք և կազմակերպեցինք երեկոյան զբոսանք: Արդեն բավականին ուշ էր, վերադարձանք հյուրատուն, կազմակերպեցինք տարբեր խաղեր և մրցույթներ: Մի խոսքով, ձանձրույթ չզգացինք: Լի սպասումներով՝ պառկեցինք քնելու: Յուրաքանչյուրս իր մտքում ծրագրում էր վաղվա օրը:

Երկրորդ օր: Զարթնեցինք վաղ առավոտյան: Մարմնամարզական մի քանի վարժություններից կատարելուց և նախաճաշելուց հետո ճանապարհ ընկանք՝ դեպի Դիլիջան քաղաքի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»: Այնտեղ շփվեցինք երեխաների հետ: Իհարկե, սկզբում նրանցից շատերը ընկճված էին, ամաչկոտ, բայց մեր պատասխանատուների կազմակերպած միասնական երգ ու պարից հետո նրանք շատ ավելի շփվող և անկաշկանդ դարձան: Նախապես ընկեր Ջուլիի առաջարկությամբ, ղեկավարությամբ և մասնակցությամբ մենք հավաքեցինք շորեր, կոշիկներ և այլ հաճելի նվերներ, որոնք մենք մեծ սիրով նրանց հանձնեցինք: Իսկ մեր տարեկից տղաների հետ անգամ հասցրինք բասկետբոլ խաղալ: Մենք նրանց ցտեսություն չասացինք, այլ միայն՝ ջերմ հաջողություն ՝ խոստանալով չմոռանալ նրանց և ունենալ բազում հանդիպումներ: Այնուհետև այցելեցինք Դիլիջանի համայնքային կենտրոն: Ծանոթացանք այնտեղ իրականացվող նախագծերին: Հաստատությունը թողեց շատ բարի և ընկերական միջավայրով կենտրոնի տպավորություն: Ինչո՞ւ ոչ, հնարավոր է, որ ապագայում ինչ-որ համագործակցություն լինի մեր կրթահամալիրի և Դիլիջանի համայնքային կենտրոնի միջև: Վստահ լինելով, որ մենք ևս մեկ անգամ կայցելենք գիշերօրթիկ՝ վերադարձանք հյուրատուն: Սկսեցինք պատրաստել մեր ճաշը և ընթրիքը: Այդ ընթացքում մենք կիսվում էինք տպավորություններով: Իրոք որ, շատ հուզական և զգացմունքային էին մեր տպավորությունները: Զարմանում ես մարդկային հատկությունների վրա, որ անգամ նման դժվար պայմաններում, շարունակում է ապրել ու, կարծես թե, փորձում է անգամ երջանիկ լինել: Բայց փորձել պետք չէ, պետք է լինե՛լ, և վե՛րջ: Մի տեսակ ոգևորվում ես նման երեխաների օրինակից ….

Երրորդ օր: Առավոտյան վերկացից ու նախաճաշից հետո սկսեցինք իրերը հավաքել: Մասնակցեցինք ռուսական «Մասլենիցա» տոնին, որը անցկացվում էր Դիլիջանի թիվ 1 դպրոցի բակում: Տեսանք շատ ծանոթ և արդեն հարազատ դարձած մարդկանց: Գիշերօթիկի երեխաները փոքրիկ տոնավաճառ էին բացել՝ վաճառելով իրենց ձեռքի աշխատանքները և տոնի թեմային համապատասխան ուտեստներ: Մեր ճանապարհի հաջորդ կետը Հաղարծնի վանքն էր: Դեռ հեռվից հիանում էինք նրա գեղեցիկ գմբեթով և համեստ, բայց և վեհաշուք տեսքով: Ձմռանը լիովին վերափոխվում է և առանձնահատուկ գեղեցկություն է ստանում Հաղարծինը: Մեզ ընկեր դարձած մեր վարորդը՝ Ազատ պապը, տեսնելով, որ վանքի բակում աշխատանքներ կան, կարծես մոռանալով իր պատկառելի տարիքի մասին՝ վերցնում է բահը և սկսում եռանդուն կերպով օգնել աշխատողներին, «ֆլեշմոբին» միացանք նաև մենք: Հաղարծինի մոտակայքում շրջելուց հետո ուղևորվում ենք Սևան: Էլ չգիտես, թե երբ կարող ես տեսնել Սևանա լիճը՝ ամբողջությամբ սառույցով պատված: Սևանավանքից հիասքանչ տեսարան էր բացվում չորս կողմդ: Վերադառնալով Երևան՝ նայում էի մեքենայի պատուհանից  դուրս` փորձելով ևս մի քանի պատկերներ գողանալ և պահել մտքումս: Բոլորս էլ կցանկանայինք, առնվազն մեկ օր ավել մնալ այնտեղ, բայց, ցավոք, չնայած մեր բազում փորձերի՝ ուղղված մեր պատասխանատուներին, դա չստացվեց: Ավարտելով պատումս, պարտավոր եմ ընդգծել ընկեր Նելիի և ընկեր Ջուլիի խոհարարական հմտությունները, հրաշահամ ուտեստները՝ իմպրովիզ բաղադրատոմսերով պատրաստված:

Ուսումնական ճամբար «Ձմեռային հեքիաթ»

1.Հայրենագիտական Ճամփորդություն  Ջրվեժի արգելոց «Ուրախ ձմեռ»

Կարդում ենք…
այցելություն Հացավանի միջնակարգ դպրոց
սպորտային մրցաշար-ձմեռային խաղեր

  1. Այցելություն սահադաշտ
  2. Նախագիծ«Իմ կրտսեր բարեկամը»
  3. Քննարկումներ, ֆիլմի դիտում, վերլուծություն
  4. Այցելություն ագարակ
  5. Հայոց լեզվի ֆլեշմոբ
  6. Ռադիոնախագիծ « Մի խոսքը մի աշխարհ է»
  7. Թարգմանական աշխատանք

 

Եռօրյա ճամբար «Ժայռ»-ում

Օր առաջին. Հոկտեմբերի 14-ի առավոտյան մենք հավաքվեցինք «Սուրբ Երրորդություն» եկեղեցու դիմաց: Կարճ զրուցեցինք և անձնապես ծանոթացանք բոլոր մասնակիցների հետ, նստեցինք ավտոբուս և…. Սկսվեց մեր ճամփորդությունը: Չնայած նրան, որ ճանապարհը բավականաչափ երկար էր, այն անցավ շատ ուրախ և արագ: Մենք կայանեցիք Ճամբարակի զորամասում, ծանոթացանք զինվորների առօրյային և տեղի զինտեխնիկային: Ապա մեկնեցիք Սևանի ափին գտնվող «Ժայռ» ռազմամարզական ճամբար: Այնտեղ մենք զբաղվեցինք իրերի կահավորանքով, դասավորությամբ, մարմնամարզությամբ, ծանոթացաք տարածքին, այնուհետև ճաշեցինք: Ծանոթացանք նաև Ջեկո անունով շան հետ: Նա հսկում էր այդ տարածքը: Ազատ ժամանակ բոլորս նայում էինք Սևանին և հիանում նրա գեղեցկությամբ: Երեկոյան արդեն պատրաստվելով գիշերային հանգստին` բոլորս անհամբեր սպասում էինք լուսաբացին և հաջորդ օրվան….

Օր երկրորդ. Զարթնելով վաղ առավոտյան` ժամը 8:30-ին, մենք օրը սկսեցինք մարմնամարզական պարապմունքից: Այնուհետև թեթև նախաճաշեցինք և լողացանք Սևանա լճում: Ընկեր Բորիսի հետ անցկացրինք ռազմամարզական պարապմունք: Այդ օրը մենք բոլորս ընկեր Նելլիի և ընկեր Ջուլիայի հետ մասնակցեցինք ճաշի պատրաստմանը: Մայրամուտից հետո կազմակերպեցինք երաժշտական երեկո, որի ընթացքում սովորեցինք և կատարեցինք ժամանակակից պարեր ընկեր Ալեքսանդրի գլխավորությամբ: Երեկոյան կազմակերպեցինք պարի դասեր Սևանի ափին: Այդ օրը մենք քնեցինք սովորականից ավելի ուշ:

Օր երրորդ. Զարթնելով բոլորս հավաքեցինք մեր իրերն ու սկսեցինք դասավորել դրանք ավտոբուսի մեջ: Շուտափույթ նախաճաշեցինք: Նստեցինք ավտոբուս, և այդ պահին բոլորիս ցանկությունն էր մնալ այդտեղ ևս մի քանի օր, բայց…. Ավտոբուսը սկսեց շարժվել, արագություն հավաքեց, և «Ժայռ»-ը մնաց հետևում: Միայն Ջեկոն էր, որ, հաչալով և գռմռալով, դեռ երկար վազում էր մեր ավտոբուսի հետևից, կարծես ցանկանում էր բոլորիս հետ բերել: Կամ էլ ով գիտի`գուցե պարզապես «Բարի ճանապարհ» էր ասում հյուրերին….

Հ.Գ. Մենք դեռ կվերադառնանք, Ջեկո´: